Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները շարունակում է հաջող ելույթները 3-ամսյա որակազրկումից վերադառնալուց հետո և մայիսի 15-ին Հռոմի «Մասթերսում» կմրցի աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդի հետ:
Հռոմում իտալացին արդեն երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ աշխարհի 18-րդ ռակետ Ֆրանսիսկո Սերունդոլոյի դեմ պայքարում: Սիներն աշխարհի նախկին 2-րդ ռակետ Ռուդի հետ հանդիպել է 3 անգամ և բոլոր դեպքերում հաղթել է:
Յանիկ Սիներ – Կասպեր Ռուդ մրցախաղը ժամը 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում:
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):