«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր դարպասապահ ձեռք բերել, հայտնում է The Telegraph-ը։
Մանկունիական գրանդը հետևում է Բելգիայի հավաքականի դարպասապահ Սենե Լամենսի («Անտվերպեն») և Մադս Հերմանսենի («Լեսթեր») խաղին։
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է փոխարինող ձեռք բերել Անդրե Օնանայի ու Ալթայ Բայինդիրի համար, որոնք կարող են հեռանալ ակումբից։ Օնանայի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայից։