Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Լեսթեր» - «Սաութհեմփթոն» հանդիպմանը (2-0) ուշագրավ իրադարձություն է եղել. «Աղվեսների» առաջատար Ջեյմի Վարդին առաջին խաղակեսում վերցրել է մրցավարի սուլիչն ու ինքնուրույն հանդիպումը դադարեցրել:
Խաղակեսի միջնամասում հանդիպումը սպասարկող Դևիդ Ուեբը դեմքին հարված է ստացել ու ընկել: Նա գալարվել է խոտածածկին և ի վիճակի չի եղել խաղը դադարեցնելուն: Ջեյմի Վարդին շտապել է մրցավարի մոտ, վերցրել սուլիչն ու դադարեցրել մրցավեճը, ինչից հետո բուժանձնակազմը մտել է խաղադաշտ՝ պաշտոնյային օգնելու:
Vardy blowing the whistle after the referee gets injured 🤣
— Pubity Sport (@pubitysport) May 3, 2025
Vardy being Vardy 💀
(Via @VOOsport)
pic.twitter.com/Oj1AlxujWw
Jamie Vardy appeared to blow the referee David Webb's whistle after he went down following a clash with Jordan Ayew 😅 pic.twitter.com/ti0Yx3TEBw
— ESPN FC (@ESPNFC) May 3, 2025
Ուեբը չի կարողացել շարունակել հանդիպումը. նրան փոխարինել է պահեստային մրցավարը:
Ի դեպ, այս խաղում Ջեյմի Վարդին խփել է 144-րդ գոլը Պրեմիեր լիգայում և բարձրացել մրցաշարի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների աղյուսակի 14-րդ տեղ՝ հավասարվելով Ռոբին վան Պերսիին:
Այս պայքարում Վարդիի հաջորդ մրցակիցը Թեդի Շերինգեմն է, որը խփել է 146 գոլ: Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն Ալան Շիրերն է (260 գոլ):
Կարդացեք նաև՝