Logo

Թոմ Քրուզին նկատել են դերասանուհի Անա դե Արմասի հետ

14:06 / 18.02.2025Լուրեր
null

Շատերին է հետաքրքրում՝ արդյոք 36-ամյա Անա դե Արմասը և 62-ամյա Թոմ Քրուզը հանդիպում են հատկապես այն բանից հետո, երբ դերասաններին նկատել են Վալենտինի օրը միասին լոնդոնյան ռեստորանից դուրս գալիս: Աստղերի մերձավոր շրջապատից ինսայդերն ունի այս հարցի պատասխանը, և նա կապ է հաստատել People-ի հետ՝ պարզաբանելու իրավիճակը։

Հաղորդվում է, որ իրենց հանդիպումը գործնական է եղել, և երկուսից բացի ներկա են եղել նաև իրենց գործակալները։ Քննարկման առիթը «հնարավոր համագործակցությունն է ապագայում»։ Աղբյուրը նաև պնդում է, որ դերասանների միջև սիրավեպ չկա, և նրանք «ուղղակի ընկերներ են»։

Հիշեցնենք, որ Անա դե Արմասը վերջերս սիրավեպ է ունեցել Կուբայի նախագահի խորթ որդու՝ Մանուել Անիդո Կուեստայի հետ։ Նրանց առաջին անգամ միասին նկատել են դեկտեմբերին։ Դերասանուհին նախկինում հանդիպել է նաև մեկ այլ հոլիվուդյան դերասանի՝ Բեն Աֆլեքի հետ: Մինչ Թոմ Քրուզը խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը՝ 2012 թվականին նա բաժանվել է իր նախկին կնոջից՝ Քեթի Հոլմսից։

fastnews-ads-banner