Կառլոս Ալկարասը (երրորդ ռակետ) նվաճեց Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը։
Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակիչում 7-6, 6-1 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Կողմերը մրցեցին 1 ժամ 45 րոպե։
22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարը հաղթեց, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակեց 1000 միավոր և մայիսի 19-ի թարմացումից հետո կդառնա աշխարհի երկրորդ ռակետը։