Logo

Ազգերի լիգա. Լատվիա - Հայաստան. Մեկնարկային կազմերը

16:50 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում կհյուրընկալվի Լատվիային: Հայտնի են մեկնարկային կազմերը:

Լատվիա. Ռիհարդ Մատրևիքս, Կրիստերս Տոբերս, Անտոնիյս Ցերնոմորդիյս,Դանիելս Բալոդիս, Ռայվիս Յուրկովսկիս, Դմիտրիյս Զելենկովս, Ալեքսեյս Սավելյևս, Ռենարս Վարսլայանս, Անդրեյս Ցիգանիքս, Յանիս Իկաունիեքս, Վլադիսլավ Գուտկովսկիս:

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Նաիր Թիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Սերգեյ Մուրադյան, Սոլոմոն Իմե Ուդո, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս:

C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրի խաղը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին և չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա