Կիպրոսի «Անորտոսիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է տեղափոխվել ղազախական «Աստանա», հայտնում է Meta-ratings.kz-ն:
30-ամյա ֆուտբոլիստի վերադարձի հավանականությունը մայրաքաղաքային ակումբ գնահատվում է շատ բարձր: Հարոյանը նույնպես ցանկանում է խաղալ «Աստանայում»:
Vivaro Media-ի լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ ղազախական ակումբը դեռևս մրցաշրջանից առաջ է ցանկացել վերադարձնել Հարոյանին, բայց վերջինս այդ ժամանակ չի տվել համաձայնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Անտորտոսիսի» կազմում մասնակցել է 20 խաղի և խփել մեկ գոլ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարից հուլիսը Հարոյանն «Աստանայի» կազմում մասնակցել է 13 խաղի և խփել մեկ գոլ, այնուհետև տեղափոխվել է իսպանական «Կադիս»: