84 տարեկանում մահացել է «Ինտերի» նախկին նախագահ Էռնեստո Պելեգրինին, հայտնում է «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը։
Պելեգրինին միլանյան գրանդը ղեկավարել է 1984-95 թվականներին։ Նրա օրոք «Ինտերը» մեկական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր, երկու անգամ` ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։
«Ինտերն» այսօր` մայիսի 31-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Հանդիպումը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Նախախաղային քննարկումը, որի ժամանակ կլինի ուղիղ միացում Մյունխեն, ուղիղ եթերում կլինի ժամը 21:10-ից: