Անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: TeamTalk-ի տեղեկություններով` անգլիական թիմի նոր գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ռուբեն Ամորիմը հույսեր չի կապում 31-ամյա ֆուտբոլիստի հետ:
Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում 2019 թվականից, այդ տարվա ամռանն անգլիական «Լեսթերից» նրա տրանսֆերը գնել էին 87 միլիոն եվրոյով:
Մագուայրի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Transfermarkt-ն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ։