Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին:
«Մբապեն ֆենոմենալ ֆուտբոլիստ է. նա 43 գոլ խփեց այս մրցաշրջանում, հաղթեց «Ոսկե խաղակոշիկը»: Նրա թիմն այնքան էլ լավ չխաղաց, բայց Կիլիանն իր աշխատանքը լավ կատարեց: Նա գոլահար է ու խփում է իր գոլերը:
Մի՛ պահանջեք, որ նա խաղա Զիդանի, Մեսիի կամ Մոդրիչի նման: Նրանից պահանջեք գոլե՛ր»,- Պլատինիի խոսքն է մեջբերում AS-ը: