Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
16-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն ու մադրիդյան ակումբն արդեն պայմանավորվել են պայմանագրի անձնական կետերի շուրջ: «Ռեալը» 60 միլիոն եվրո կվճարի «Պալմեյրասին», իսկ Էնդրիկը նոր թիմին կմիանա 2024 թվականի հուլիսին:
Էնդրիկը 2024 թվականի ամռանը կդառնա 18 տարեկան, այդ պատճառով էլ միայն այդ ժամանակ կարող է միանալ «Ռեալին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» այնքան շատ է ցանկանում իր կազմում տեսնել բրազիլացուն, որ պատրաստ է 2024 թվականին հրաժարվել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մտքից:
Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին»: