«Մեծ սաղավարտերի» կրկնակի հաղթող Կառլոս Ալկարասը խոսել է «Ռոլան Գարոսում» իր շանսերի մասին:
«Ես այնքան լավ չեմ խաղում, որքան նախորդ տարիներին կամ ինչպես ինքս կցանկանայի: Բայց ես թենիսիստ եմ, որը կարողանում է լավ հարմարվել և արագորեն անհրաժեշտ ռիթմ գտնել:
«Ռոլան Գարոսի» ֆավորիտ ինձ չեմ համարում, սակայն շանսեր հաստատ ունեմ: Տիտղոսի համար պայքարում շատ խաղացողներ կան: Իմ անունը կա այդ ցանկում»,- աշխարհի երրորդ ռակետի խոսքն է մեջբերում Marca-ն: