Գերմանական «Լայպցիգի» իսպանացի պաշտպան Անխելինյոն կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող մեկ այլ թիմում՝ «Հոֆենհայմում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է վարձակալական հիմունքներով: «Հոֆենհայմը» հնարավորություն ունի պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնել 20 միլիոն եվրոյով։
Անխելինյոն «Լայպցիգի» գույները պաշտպանում էր 2020 թվականից:
«Ցլերի» կազմում անցկացրած 98 խաղում իսպանացին դարձել է 12 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ: