«Մանչեսթեր Սիթին» սկսել է «Լիոնի» հետ բանակցել կիսապաշտպան Ռայան Շերկիի տրանսֆերի շուրջ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հնարավոր գործարքի մասին արդեն տեղեկացրել են 21-ամյա ֆուտբոլիստին: Տրանսֆերը գնահատվում է 24-30 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, իսկ Շերկին հիմնական թեկնածուներից է: Մեկ այլ տարբերակ է «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը:
2024/25 մրցաշրջանում Շերկին մասնակցել է «Օլիմպիկի» 44 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 20 ասիստ: