Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում, 1-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի թիմին: Խաղի միակ գոլը 83-րդ րոպեին խփեց Արսեն Առաքելյանը:
Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 հավաքականին:
Հայաստանի Մ17 հավաքականը երեք միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:
Եվրո-2025, որակավորման երկրորդ փուլ, երրորդ տուր
Երկրորդ խումբ
Հայաստան Մ17 - Սան Մարինո Մ17` 1-0
Արսեն Առաքելյան, 83