Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան, միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին և Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանն այցելել են Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և հանդիպել կառույցի տնօրինության հետ:
Նախատեսվում է 2027 թվականի հոկտեմբերին համալիրում անցկացնել BMX Freestyle park առաջնությունը:
Ավելի վաղ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան հայտնել էր, որ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` Հայաստանում անցկացնելու հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի 2029թ. առաջնությունը: