Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո հաղթողի մեդալ չի ստացել, հայտնում է ESPN-ը:
Մրցանակաբաշխության ժամանակ մեդալները վերջացել են, և թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դրանք ստացել:
Անհարմար իրավիճակ է ստացվել այն պատճառով, որ ակումբը չափից շատ աշխատակից է ուղարկել մրցանակ ստանալու:
Հաստատված ծրագրի համաձայն՝ մեդալները նախատեսված են եղել 30 հոգու համար, ևս 20 մեդալ մրցանակաբաշխությունից հետո ՈՒԵՖԱ-ն հանձնում է ակումբների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք բաժանեն աշխատակիցներին:
Հյոն Մին Սոնն այն ֆուտբոլիստներից էր, որոնց մեդալը հանձնել են հանդերձարանում: