«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին թիմի ղեկավարության հետ հանդիպումից հետո որոշել է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իտալացի մասնագետը 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Ալ Հիլալից» և որոշել է ընդունել այն:
Ինձագին միլանյան ակումբի ղեկին է 2021 թվականից: «Ինտերում» 4 տարվա ընթացքում մարզիչը նվաճել է Սկուդետոն, երկու անգամ դարձել երկրի գավաթակիր, երկու անգամ էլ թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: