Logo

«Ինտերն» առաջին խաղակեսում 5 գոլ խփեց և հաղթեց

19:49 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 13-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և հաղթեց 5-0 հաշվով:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկական գոլ էլ խփեցին արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան, պաշտպաններ, հոլանդացի Ստեֆան դե Վրեյը և գերմանացի Յան Բիսեկը:

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Ինտերը» 28 միավորով գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, երկու միավորով է գերազանցում «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Վերոնան» 12 միավորով 14-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 13-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»` 0-5 

Խոակին Կորեա, 17, Մարկուս Թյուրամ, 22, 25, Ստեֆան դե Վրեյ, 31, Յան Բիսեկ, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա