Logo

Մ20 ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների դիրքերը 7-րդ տուրից հետո

23:34 / 09.06.2024Շախմատ
null

Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ընթացող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում կայացել են 7-րդ խաղափուլի պարտիաները։

Գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 5,5 միավոր և առաջատարից հետ են կես միավորով։ Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակել է 4 միավոր։

Կանանց պայքարում միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 5,5 միավոր և նույնպես առաջատրին զիջում է կես միավոր։ Միլենա Գասպարյանը վաստակել է 4 միավոր։

8-րդ տուրը կկայանա հունիսի 10-ին` Երևանի ժամանակով 13:30-ից սկսած։ Առաջնությունը կավարտվի հունիսի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա