Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» կընդունի «Բորնմութին»:
Մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմը հայտնի է.
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայ Ուոկեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Ժոաո Կանսելու, Ռոդրի, Իլկոյ Գյունդողան, Կևին դե Բրույնե, Ռիադ Մահրեզ, Էռլինգ Հալանդ, Ֆիլ Ֆոդեն:
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին:
Առաջին տուրում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը արտագնա հաղթանակ է տոնել Լոնդոնը ներկայացնող «Վեսթ Հեմի» նկատմամբ (2-0), «Բորնմութը» նույն հաշվով տանը հաղթել է «Ասթոն Վիլային»: