Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ պահել վինգերին և պատրաստվում է ամռանն ազատվել նրանից:
Անգլիացի ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»: Լոնդոնյան ակումբը պարտավորություն ունի 25 միլիոնով գնելու խաղացողի տրանսֆերային իրավունքը: Եթե «Կապույտները» հրաժարվեն, ապա ստիպված կլինեն 5 միլիոն եվրո փոխհատուցում վճարել մանկունիանցիներին:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 4 գոլ, կատարել 8 ասիստ: