Logo

«Նոայի» պատմական ռեկորդը, առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստները. Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:12 / 25.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը նշանավորվեց «Նոայի» պատմական նոր նվաճմամբ: Արծաթե մեդալների համար պայքարում «Ուրարտուն» նվազագույնի հասցրեց միավորների տարբերությունն «Արարատ-Արմենիայից»: Այդ պայքարն իր հանգուցալուծումը կստանա ավարտական տուրում:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տոնեց «Ուրարտուն»: Առաջնությունում կայացած 155 հանդիպումներից 69-ում հաղթել են դաշտի տերերը, 62-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 24 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,75 գոլ): Առաջնության 155 հանդիպումներում գրանցվել է 487 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,14 գոլ):

2. «Նոան» Հայաստանի առաջնություններում ևս մեկ պատմական ռեկորդ սահմանեց՝ հաղթելով տնային բոլոր 15 հանդիպումներում էլ: Մինչև այդ սեփական դաշտում անցկացրած հանդիպումներում լավագույն արդյունքի էին հասել «Բանանցը» (1993թ.), «Շիրակը» (1993, 1994թթ.) և «Փյունիկը» (2003թ.), որոնք անցկացրած 14 հանդիպումներից 13-ում հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

«Նոան» ընթացիկ մրցաշրջանում բացահայտ առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ հաղթելով պաշտոնական բոլոր 4 հանդիպումներում էլ ընդհանուր 8-2 հաշվով: Մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

3. «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների և 9 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Առաջնության գարնանային հատվածում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2-րդ պարտությունը կրեց: Նախորդ անգամ «Արարատ-Արմենիան» խաղադաշտից պարտված էր հեռացել փետրվարի 25-ին՝ սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով «Ուրարտուին»:

4. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Արարատին», որին վերջապես հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Վերջին 3 մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 11 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 6 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

5. «Փյունիկը» պարտությամբ ավարտեց առաջնությունը՝ 11-րդ անգամ զիջելով մրցակիցներին: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 36 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 2 պարտություն էին կրել: Վերջին անգամ ավելի վատ ցուցանիշ գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Փյունիկն» անցկացրած 22 հանդիպումներից 12-ում պարտվել էր:

6. «Վանին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց հաղթել «Փյունիկին», որին պարտվել էր նախորդ երկու խաղերում: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընդհատելով մինչև այդ գրանցված առանց հաղթանակների 4 խաղերի շարքը:

7. Տարոն Ոսկանյանը «Փյունիկ» վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց, որը 10-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: Նախորդ գոլը «Փյունիկում» Ոսկանյանը խփել էր 2013թ. ապրիլի 13-ին «Բանանցի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հենց 2012/13թթ. առաջնությունում էլ նա իր կարիերայում առավել արդյունավետ էր գործել՝ խփելով 4 գոլ:

8. Արայիկ Էլոյանը հայ ֆուտբոլիստներից առաջինն ընթացիկ առաջնությունում հատեց 10 գոլի սահմանագիծը: Fastex Պրեմիեր լիգայում Էլոյանը ԲԿՄԱ-ում 14 գոլ է խփել: Նա  ընդամենը 2 գնդակով է զիջում ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Գրենիկ Պետրոսյանին:

9. «Արարատի» հետ մրցավեճում էլ Կարեն Մելքոնյանը 10-րդ գոլը խփեց: Նա առաջնության 4-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Հետաքրքիր է, որ բոլոր 4 խաղերում էլ Մելքոնյանն էր բացել հանդիպման հաշիվը: Այդ խաղերում միայն «Նոային» էր հաջողվել խուսափել պարտությունից՝ 3-3:

10. Կլայդեր Մասեդոն («Վան»), Ալյոշա Խաչատրյանը (ԲԿՄԱ) և արարատցի  Ջեյմս Ջոնան բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

12:23 / 23.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը նշանակումներ են ստացել

Պաշտոնական
12:16 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մոհամեդ Լամին Ֆոֆանան՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:10 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տիգրան Բարսեղյանի գոլն ու ասիստը

12:05 / 23.07.2025 • Թենիս

Կարեն Խաչանովի սիրելի մրցաշարը

11:32 / 23.07.2025 • Ֆուտբոլ

AS. Անգլիական ևս մեկ ակումբ ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգոյին

11:00 / 23.07.2025 • Թենիս

Ինչու Կարեն Խաչանովը չի մասնակցում Վաշինգտոնի մրցաշարին

10:36 / 23.07.2025 • Թենիս

Խաչանովը նշել է իր կարիերայի գլխավոր նպատակը

10:02 / 23.07.2025 • Ֆուտբոլ

L'Équipe. «10» համարը՝ Մբապեին. դա խնդրանք չէ, ակումբի որոշումն է

00:47 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Լեհաստանի չեմպիոնը 7 գոլ խփեց, «Ռեյնջերսի» հաղթանակը

00:09 / 23.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Բարսեղյանի գոլն ու ասիստը, «Սլովանի» խոշոր հաշվով հաղթանակը

23:49 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Յուվենտուսը» ձեռք է բերել Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
23:23 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալի» ֆուտբոլիստը փոխել է ակումբը

Պաշտոնական
22:54 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նապոլին» սենսացիոն պարտություն է կրել երրորդ լիգան ներկայացնող ակումբից

22:15 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյանի նորամուտը ՉԼ-ում. «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոնին

21:51 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» Աբովյանում պարտվեց «Ֆերենցվարոշին»

21:26 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կեյլոր Նավասը հեռացել է «Նյուելս Օլդ Բոյսից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:54 / 22.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկ» - «Դյոր», «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումների մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:20 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ևս երկու ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքել

Պաշտոնական
19:56 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

19:16 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Թիկնիզյանը նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում

18:26 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատը» կրկին նորեկ ունի

Պաշտոնական
18:13 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վիկտոր Դյոկերեշը կարիերան կշարունակի «Արսենալում»

17:49 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա

17:21 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Մրցավար Ֆելիքս Բրիխը պատմել է՝ ինչպես էր հասկանում՝ խախտո՞ւմ է, թե՞ սիմուլյացիա

16:35 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Պետք է պայմանագիր կնքեի իմ երազանքի ակումբի հետ». Մբեմոն՝ ՄՅՈՒ տրանսֆերի մասին

16:07 / 22.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն

15:27 / 22.07.2025 • Բռնցքամարտ

The Times. Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

15:02 / 22.07.2025 • Օլիմպիական խաղեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստանություն է հայտնել

14:22 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Чемпионат. Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում

14:07 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էկիտիկեն ժամանել է Լիվերպուլ

13:58 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Գամպերի գավաթ. «Բարսելոնայի» մրցակիցը

Պաշտոնական
13:18 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել». «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ

12:14 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. 1-ին և 2-րդ տուրերի խաղացանկը

Պաշտոնական
12:07 / 22.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները

11:25 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանը» բանավոր համաձայնություն ունի. տրանսֆեր ԱՊԼ-ից

10:48 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի լավագույն աջ պաշտպանը՝ ըստ լեգենդար Կաֆուի

10:08 / 22.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Արսեն Հարությունյան. «Երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ»

00:47 / 22.07.2025 • Խառը մենամարտեր

«Հիասթափված եմ». Ջոնսն անդրադարձել է UFC-ի նախագահի հայտարարությանը

00:09 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Առնաուտովիչը դարձել է Թիկնիզյանի թիմակիցը

Պաշտոնական
23:42 / 21.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ