Ամերիկացի Պելեգրինո Մատարացոն նշանակվել է գերմանական «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
45-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի Անդրե Բրայթենրայթերին, որի գլխավորությամբ ակումբը Բունդեսլիգայի 19 տուրից հետո ունի 19 միավոր և գտնվում է 14-րդ տեղում:
Մատարացոն «Հոֆենհայմում» աշխատելու փորձ արդեն ունի: 2017-2019 թվականներին նա նախ մարզել է երիտասարդական թիմը, իսկ հետո եղել է գլխավոր մարզչի օգնականը: