Բրազիլիացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն վաճառել է իսպանական «Վալյադոլիդի» իր բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի նոր սեփականատերը հյուսիսամերիկյան ներդրումային ընկերություն է։ Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռոնալդոն «Վալյադոլիդի» վաճառքից ստացել է 50 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Վալյադոլիդը» Լա լիգայում վերջին` 20-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Սեգունդայում: