«Աստոն Մարտինը» ցանկանում է պայմանագիր ստորագրել Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենի հետ:
Autosprint-ը գրում է, որ բրիտանական կոնցեռնն արդեն սկսել է բանակցել նիդերլանդցի մրցարշավորդի հետ 2026 թվականի տեղափոխության համար:
«Ասթոն Մարտինն» արդեն մեկ լուրջ քայլ կատարել է Ֆերստապենի տեղափոխությունն ավելի հեշտ դարձնելու համար: Լորենս Ստրոլի կոնցեռնը պայմանագիր է ստորագրել հռչակավոր կոնստրուկտոր Էդրիան Նյուրիի հետ: «Ռեդ Բուլից» տեղափոխվելուց հետո Նյուրին 4 տարում 100 միլիոն դոլար է ստանալու: Մինչև այդ նույն ուղղությամբ գնացել էր նաև տեխնիկական մասնագետ Դեն Ֆելոուսը:
2026 թվականից սիլվերսթոունյան թիմն օգտագործելու է «Հոնդայի» շարժիչը, որով Ֆերստապենը 3 անգամ դարձել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն:
Նիդերլանդցու հետ պայմանագիր կնքելու թեկնածու է նաև «Մաքլարենը»:

.jpg)










































