Logo

UFC Fight Night 245-ին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
17:18 / 17.10.2024Խառը մենամարտեր
null

Լաս Վեգասում առաջիկա հանգստյան օրերին կկայանա խառը մենամարտերի UFC Fight Night 245 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում կմրցեն ամերիկացի Էնտոնի Էրնանդեսը և բրազիլացի Միշել Պերեյրան։

FastNews-ը ներկայացնում է մրցաշարի անոնսը։ UFC Fight Night 245-ը կկայանա հոկտեմբերի 20-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 03։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մարտական երեկոյում մեծամասնություն են կազմում բռնցքամարտիկները: Հիմնական մենամարտի մասնակիցներն ավելի  ունիվերսալ են ու աչքի են ընկնում խառը մենամարտային հմտություններով։ Քարտում տեղ են գտել թեթևագույն, թեթև ու միջին քաշային կարգերի մարտիկներ, որոնք թոփ-15-ում են։

Բրեդի Հիստենդ vs Ջեք Հեդլի

Հիմնական քարտի առաջին մենամարտում կմրցեն վարկանիշային աղյուսակի (թոփ-15) նոր թեկնածուները` Բրեդի Հիստենդը և Ջեք Հեդլին: Բրեդին այս մենամարտին մոտենում է բարձր տրամադրությամբ: Նա 3 հաղթանակ ունի ու ֆավորիտ է։ Հեդլին վերջին 3 մենամարտերից 2-ում պարտություն է կրել և հաղթել է միայն 1-ում: Հիմա անգլիացին գերմոտիվացված է և ցանկանում է ևս մեկ տրիումֆ ավելացնել:

Բրեդի Հեյստենդը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 10 մենամարտ, տարել է 8 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն։

Ջեյք Հեդլին անցկացրել է 14 մենամարտ, տարել է 11 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, 5-ը՝ հնարքով, 3-ը մրցավարների որոշմամբ , կրել է 3 պարտություն։

Չարլզ Ջոնսոն vs Սու Մուդաերջի

Հաջորդիվ օկտագոնը կկիսեն ջիու-ջիցուի և մուայ-թայի վարպետներ Չարլզ Ջոնսոնը և Սու Մուդաերջին։ Նոկաուտերները կաշխատեն գտնել մեկմեկու բացերը, թույլ կողմերն ու անմիջապես գրոհի նետվելով՝ կջանան առավելություն ստանալ: Այս հարցում փոքր դոմինանտություն գուցե ունենա Չարլզը, քանի որ  մենամարտին  մոտեցել է 3 անընդմեջ հաղթանակից հետո: Չինացի մարզիկն այս տեսանկյունից պարծենալ չի կարող, քանի որ վերջին 2 մենամարտում նույնքան պարտություն է կրել:

Չարլզ Ջոնսոնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 22 մենամարտ, տարել է 16 հաղթանակ, 7-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 6 պարտություն։

Սումուդաերջին ունի 22 մենամարտ: Նրա հաշվին կա 16 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ։ Նա կրել է 6 պարտություն։

Ցանկացած պարագայում պետք չէ թերագնահատել Սու Մուդաերջիին, քանի որ չինացի մարզիկը թե՛ ոտքերի խաղով, թե՛ տեղաշարժով հաճախ կարողանում է ապակողմնորոշել մրցակիցներին ու անակնկալ հաղթանակներ տանել:

Ռոբ Ֆոնտ vs Քեյլեր Ֆիլիփս

Ռոբ Ֆոնտն ու Քեյլեր Ֆիլիփսը երեկոյի քոմեյն իվենթի մասնակիցներն են: Ֆիլիփսը մենամարտային ոճով տարբերվում է UFC-ում հանդես եկող բոլոր մարզիկներից: Գրեթե միշտ առանձնանում է թեթևությամբ: Նրա մարտաոճը նույնիսկ կարելի է նմանեցնել TEKEN համակարգչային խաղի հերեսներից Էդի Գորդոյի ոճին։ Նա օկտագոնում բազմիցս ակրոբատիկ հնարքներ է կատարել: Այդպիսի գործողություններով նա մրցակիցներին ստիպում է կորցնել կենտրոնացումն ու միշտ նախաձեռնողի կարգավիճակում է:

Ռոբ Ֆոնտը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 28 մենամարտ, տարել է 20 հաղթանակ, 9-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 7-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 8 պարտություն։

Քեյլոր Ֆիլիփսն անցկացրել է 14 մենամարտ, տարել է 12 հաղթանակ, 5-ը՝ նոկաուտով, 2-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն:

Էնտոնի Էրնանդես vs Միշել Պերեյրա

Երեկոյի գլխավոր մենամարտը խոստանում են ապահովել հիմնական մենամարտի հերոսներ Էնտոնի Էրնանդեսը և Միշել Պերեյրան։ Միջին քաշային կարգում, ինչպես թեթևում, բավականին համառ պայքար է ընթանում:

Նպատակը կամ թոփ-10 մուտք գործելն է, կամ չեմպիոնական մենամարտ ստանալը: Դրիկուս Դյու Պեսին, Շոն Սթրիքլենդի հետ մենամարտում հաջողելուց ու գոտին խլելուց հետո, նույնիսկ կարողացավ այն պաշտպանել՝ հաղթելով Իսմայել Ադեսանիային: Այժմ հերթում Սթրիքլենդն է։

Մինչ միջին քաշային կարգի թոփ-5-ում «հոշոտում» են միմյանց, առաջատարներին են մոտենում այս երեկոյի հերոսներ Էրնանդեսն ու Պերեյրան։

Էնտոնի Էրնանդեսը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 15 մենամարտ, տարել է 12 հաղթանակ, որոնցից 2-ը՝ նոկաուտով, 8-ը՝ հնարքով, 2-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 2 պարտություն, մեկ մենամարտ էլ նրա մասնակցությամբ չեղարկվել է։

Միշել Պերեյրան անցկացրել է 44 մենամարտ, գրանցել է 31 հաղթանակ, 11-ը՝ նոկաուտով, 9-ը՝ հնարքով, 11-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 11 պարտություն, 2 մենամարտ էլ չեղարկվել է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:47 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տիագո Ալմադան` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:35 / 18.07.2025 • Շախմատ

Freestyle Chess Grand Slam Tour. Արոնյանը հաղթել է Կառլսենին

00:08 / 18.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Սերոբյանը գոլ խփեց, «Շերիֆը» դուրս եկավ երկրորդ փուլ

23:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Ուրարտուն» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

23:07 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Յուսուֆ Օտուբանջոն՝ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկու

Բացառիկ
22:46 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

22:10 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Բիչախչյանի «Լեգիան» հաղթեց նաև պատասխան խաղում և դուրս եկավ երկրորդ փուլ

21:53 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկը» ջախջախեց «Տրե Ֆիորիին» և երկրորդ փուլում է

21:10 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Արման Անդրեասյանը` արծաթե մեդալակիր

20:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՊՍԺ-ն նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
20:07 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց

19:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Պերեսն ու Ալոնսոն անհամաձայնություններ ունեն

19:11 / 17.07.2025 • Ֆուտբոլ

RMC Sport. Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար

18:42 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հումելսն ու Մյուլերը կրկնել են Պիկեի և Նեյմարի հանրահայտ լուսանկարը

18:17 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոա Լանգը` «Նապոլիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:47 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոնֆերենցիաների լիգա. Կկայանա՞ արդյոք ռևանշը

Բացառիկ
17:28 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Անդրեասյանը եզրափակիչում է, Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

16:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել

16:26 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 4 տարի անց վերադարձավ Իսպանիա

Պաշտոնական
15:58 / 17.07.2025 • Ֆուտբոլ

80 միլիոնից ավելի. «Լիվերպուլը» տրանսֆերային առաջարկ է արել

15:16 / 17.07.2025 • Ֆուտբոլ

«Արսենալն» իրականացրեց կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը

Պաշտոնական
14:53 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Թևանյանն ու Անդրեասյանը մեկնարկել են վստահ հաղթանակով

14:27 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մեկնարկել է «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

13:56 / 17.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը պարտվեց և ավարտեց մրցելույթը

13:21 / 17.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. Պատանիների ԵԱ-ում Հայաստանը երկրորդն է

12:54 / 17.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մուսիալայի ֆուտբոլային կուռքերը

12:23 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լայպցիգ»

Պաշտոնական
11:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
11:25 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Որակավորման երկրորդ փուլի բոլոր զույգերը

10:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարի գոլը հաղթանակ է պարգևել «Սանթոսին» առաջատարի դեմ խաղում

10:19 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսիի տպավորիչ շարքն ընդհատվեց. «Ինտեր Մայամին» պարտվեց խոշոր հաշվով

00:51 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

00:27 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Հունգարիայի վարկանիշային մրցաշար. Թևանյանի ու Անդրեասյանի առաջին մրցակիցները

23:57 / 16.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար

23:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում

22:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջոնի Կարդոսոն` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:23 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Մեր առաջադրանքն է հաղթահարել այս թիմի արգելքը»

21:52 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Տիվատի «Արսենալը» 10 տարով որակազրկվել է «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կատարված կասկածելի խաղադրույքների համար

Պաշտոնական
21:25 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Պաշտոնական
20:55 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լամին Յամալը հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ