Logo

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզ-2024-ին մասնակցած մարզիկներին և նրանց մարզիչներին

21:04 / 05.09.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն գործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:

Միաժամանակ, Հայաստանի ղեկավարը կարևորել է կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»:

 «Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչև տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ 

«Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալ ու ընդհանուր հաշվարկում 66-67-րդ տեղերը բաժանել Կոլումբիայի հետ:

Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանն (97 կգ) օգոստոսի 7-ին դարձել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանն (77 կգ) Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր բրոնզե մեդալով։ Ծանրամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգում էլ օգոստոսի 10-ին օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել Վարազդատ Լալայանը (+102 կգ):

Ֆոտո` ՀՀ կառավարություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:47 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տիագո Ալմադան` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:35 / 18.07.2025 • Շախմատ

Freestyle Chess Grand Slam Tour. Արոնյանը հաղթել է Կառլսենին

00:08 / 18.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Սերոբյանը գոլ խփեց, «Շերիֆը» դուրս եկավ երկրորդ փուլ

23:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Ուրարտուն» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

23:07 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Յուսուֆ Օտուբանջոն՝ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկու

Բացառիկ
22:46 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

22:10 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Բիչախչյանի «Լեգիան» հաղթեց նաև պատասխան խաղում և դուրս եկավ երկրորդ փուլ

21:53 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկը» ջախջախեց «Տրե Ֆիորիին» և երկրորդ փուլում է

21:10 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Արման Անդրեասյանը` արծաթե մեդալակիր

20:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՊՍԺ-ն նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
20:07 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց

19:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Պերեսն ու Ալոնսոն անհամաձայնություններ ունեն

19:11 / 17.07.2025 • Ֆուտբոլ

RMC Sport. Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար

18:42 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հումելսն ու Մյուլերը կրկնել են Պիկեի և Նեյմարի հանրահայտ լուսանկարը

18:17 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոա Լանգը` «Նապոլիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:47 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոնֆերենցիաների լիգա. Կկայանա՞ արդյոք ռևանշը

Բացառիկ
17:28 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Անդրեասյանը եզրափակիչում է, Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

16:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել

16:26 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 4 տարի անց վերադարձավ Իսպանիա

Պաշտոնական
15:58 / 17.07.2025 • Ֆուտբոլ

80 միլիոնից ավելի. «Լիվերպուլը» տրանսֆերային առաջարկ է արել

15:16 / 17.07.2025 • Ֆուտբոլ

«Արսենալն» իրականացրեց կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը

Պաշտոնական
14:53 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Թևանյանն ու Անդրեասյանը մեկնարկել են վստահ հաղթանակով

14:27 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մեկնարկել է «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

13:56 / 17.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը պարտվեց և ավարտեց մրցելույթը

13:21 / 17.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. Պատանիների ԵԱ-ում Հայաստանը երկրորդն է

12:54 / 17.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մուսիալայի ֆուտբոլային կուռքերը

12:23 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լայպցիգ»

Պաշտոնական
11:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
11:25 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Որակավորման երկրորդ փուլի բոլոր զույգերը

10:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարի գոլը հաղթանակ է պարգևել «Սանթոսին» առաջատարի դեմ խաղում

10:19 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսիի տպավորիչ շարքն ընդհատվեց. «Ինտեր Մայամին» պարտվեց խոշոր հաշվով

00:51 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

00:27 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Հունգարիայի վարկանիշային մրցաշար. Թևանյանի ու Անդրեասյանի առաջին մրցակիցները

23:57 / 16.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար

23:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում

22:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջոնի Կարդոսոն` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:23 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Մեր առաջադրանքն է հաղթահարել այս թիմի արգելքը»

21:52 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Տիվատի «Արսենալը» 10 տարով որակազրկվել է «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կատարված կասկածելի խաղադրույքների համար

Պաշտոնական
21:25 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Պաշտոնական
20:55 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լամին Յամալը հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ