Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Նոա» - «Ուրարտու» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:09 / 31.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 31-ին կմեկնարկի 14-րդ տուրը: FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» 

Հոկտեմբերի 31, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

5 խաղ, «Վեստ Արմենիան» հաղթել է 2 անգամ, «Ալաշկերտը»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-8

1-ին շրջան. 28.09.2024  «Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1-0-2՝ Յուսուֆ Իբրահիմ 69՛, 88՛:

«Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (10 միավոր), «Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (12 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վեստ Արմենիան» նախորդ տուրում Հաջի Դրամեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Գանձասարին»: Վերջին երկու խաղերում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը 4 միավոր վաստակեց՝ նախորդ հանդիպումն էլ «Ուրարտուի» հետ ավարտելով մարտական ոչ-ոքի՝ 2-2:

2. «Ալաշկերտի» համար էլ նախորդ տուրը հաջող էր: Սարգիս Մեթոյանի դուբլի շնորհիվ ալաշկերտցիները պարտության մատնեցին ԲԿՄԱ-ին՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վեստ Արմենիա»՝ Յուսուֆ Իբրահիմ - 2 գոլ:

«Ալաշկերտ»՝ Լևանի Կուտալիա - 3 գոլ:

«Վեստ Արմենիայի» կազմում խաղին չի մասնակցի 5 դեղին քարտի արժանացած Արթուր Քարտաշյանը: Ի դեպ, քարտերից մեկը նա ստացել էր «Ալաշկերտում», որի կազմում խաղացել էր ընթացիկ առաջնության մեկնարկում:

«Շիրակ» - «Գանձասար» 

Հոկտեմբերի 31, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Շիրակը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1

1-ին շրջան. 27.09.2024  «Գանձասար» - «Շիրակ»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Մորի Կոնե 45+1՛, 1-1՝ Իսրայել Օպոկու 53՛, 1-2՝ Ռազմիկ Հակոբյան 90՛:

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (13 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» նախորդ տուրում ազատ էր, իսկ առաջնության վերջին խաղն անցկացրել է հոկտեմբերի 22-ին՝ Գյումրիում 0-3 հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային»: Դա Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ շիրակցիների երկրորդ խաղն էր: Իսկ գլխավոր մարզչի նորամուտի խաղում «Շիրակը» սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Վեստ Արմենիայի» դարպասը:

2. Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Գանձասարին» ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել: Նախորդ տուրում էլ կապանցիները նվազագույն հաշվով զիջեցին «Վեստ Արմենիային»՝ երկրորդ անընդմեջ խաղում չկարողանալով գրավել մրցակցի դարպասը: 

Առայժմ միակ միավորը «Գանձասարը» վաստակել է 7-րդ տուրում՝ հյուրընկալվելիս լարված մրցապայքարում ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ: Ընդ որում մրցակիցը պարտությունից խուսափել էր հանդիպման ավելացված ժամանակում իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

3. Եթե «Շիրակին» հաջողվի գրավել «Գանձասարի» դարպասը, ապա կխփի Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 1450-րդ գոլը:

4. Հրայր Մկոյանը Fastex Պրեմիեր լիգայում 366-րդ խաղը կանցկացնի և Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Սարգիս Հովսեփյանին, կտեղափոխվի 4-րդ հորիզոնական: Առաջատար եռյակում են Հովհաննես Թահմազյանը    (461 խաղ), Տիգրան Դավթյանն (409) ու Արտակ Գրիգորյանը (401):

«Նոա» - «Ուրարտու» 

Նոյեմբերի 1, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

22 խաղ, «Նոան» հաղթել է 6 անգամ, «Ուրարտուն»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-28

1-ին շրջան. 29.09.2024  «Ուրարտու» - «Նոա»՝ 2-1 (1-0)  

Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Սիմոնյան 45+5՛, 1-1՝ Մաթեուս Այաս 59՛, 2-1՝ Լուքման Գիլմոր 66՛:

90+9-րդ րոպեին Մաթեուս Այասը չիրացրեց 11մ հարվածը (բարձր):

«Նոա»՝ 4-րդ տեղ (19 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (29 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» շարունակում է չեմպիոնի կոչման հավակնորդների հետ իր հանդիպումների շարքը: Նախորդ տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմը համառ պայքարում նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը ու կրկին անառիկ պահելով սեփական դարպասը:

Առաջատարի հետ խաղում «Նոան» ձգտելու է ռևանշի հասնել առաջին շրջանում կրած պարտության դիմաց, ինչը հնարավորություն կընձեռի գերազանցելու «Ուրարտուին» կորցրած միավորների նվազագույն քանակով:

2. «Ուրարտուն» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, թեև արդեն զգում է հետապնդողների շնչառությունը: Նախորդ տուրում առաջատարը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին», որի հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

3. Եթե Օգնյեն Չանչարևիչին հաջողվի դարպասն անառիկ պահել, ապա Fastex Պրեմիեր լիգայում 70-րդ «չոր» խաղը կանցկացնի: Նրա ցուցանիշը լավագույնն է Հայաստանի առաջնություններում հայկական ակումբների դարպասը պաշտպանած այլազգի դարպասապահների մեջ:

4. Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:

«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Նոայի» պաշտպան Պաբլո Ռենան դոս Սանթոսը:

«Արարատ» - «Փյունիկ» 

Նոյեմբերի 2, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

97 խաղ, «Արարատը» հաղթել է 24 անգամ, «Փյունիկը»՝ 51, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 89-164

1-ին շրջան. 28.09.2024  «Փյունիկ» - «Արարատ»՝ 3-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Սանի Բուհարի 26՛, 2-0՝ Սերժ Դեբլե՝ 45+3՛, 11մ, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 71՛:

«Արարատ»՝ 8-րդ տեղ (13 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Տիգրան Եսայանի գլխավորած թիմն առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով «Ուրարտուին»: Այդ խաղերից միայն մեկում է («Արարատ-Արմենիա»` 2-3) արարատցիներին հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Վերջին անգամ արարատցիները միավոր են վաստակել սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»:

2. «Փյունիկը» նախորդ տուրում սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ, 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Դա պաշտոնական մրցումներում Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 165 հանդիպումներում թիմի հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր: 

3. «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 7 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը ֆուտբոլային կարիերայում 250-րդ պաշտոնական խաղը կանցկացնի:

5. «Փյունիկի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն էլ Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Նա կլինի 200 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ այլազգի ֆուտբոլիստը բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվայից (230 խաղ) և կոլումբացի Վբեյմար Անգուլոյից (214) հետո:

6. «Փյունիկի» 31-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանն էլ հանդիպմանը մասնակցելու դեպքում թիմի կազմում 146-րդ խաղը կանցկացնի ու կգերազանցի նախկին փյունիկցի Արթուր Մկրտչյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում հարազատ ակումբի կազմում 145 խաղի էր մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա» 

Նոյեմբերի 2, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

13 խաղ, որից 10-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-29

1-ին շրջան. 29.09.2024  «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ալվին Թերա 36՛, 2-0՝ Տենտոն Յենե 67՛:

45+2-րդ րոպեին Արթուր Սերոբյանը չիրացրեց 11մ հարվածը (Արման Ներսեսյանը որսաց գնդակը):

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (13 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (24 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն փոփոխակի հաջողությամբ է հանդես գալիս: Երկու անընդմեջ հաղթանակներից հետո բանակայինները պարտություններ կրեցին «Փյունիկից» (1-2) ու «Ալաշկերտից» (0-2):

2. «Արարատ-Արմենիայի» համար անհաջող էր Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը, որում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց «Նոային»: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Արարատ-Արմենիային» չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:

Իսկ մինչև այդ Հայաստանի կրկնակի չեմպիոնը հաջորդաբար հաղթել էր «Արարատին» (3-2) և «Շիրակին» (3-0):

3. «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից է Fastex Պրեմիեր լիգայում: Բանակայիններին դեռ չի հաջողվել հաղթել մրցակցին կայացած 13 հանդիպումներում՝ կրելով 10 պարտություն, որոնցից 3-ը՝ խոշոր հաշվով: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Իսկ վերջին միավորն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում ԲԿՄԱ-ն վաստակել է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին կայացած խաղում՝ 1-1:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ալվին Թերան Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա «Արարատ-Արմենիայում» 100 խաղի սահմանագիծը հատած 5-րդ ֆուտբոլիստն Արմեն Համբարձումյանից (152 խաղ), Կարեն Մուրադյանից (103), Մաիլսոն Լիմայից (102) և Արտյոմ Ավանեսյանից (101) հետո:        

Դիմակայության լավագույն ռմբարկուները  

ԲԿՄԱ`Միքայել Միրզոյան - 3 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

11:14 / 18.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» կրկին ռեկորդային եկամտով է ավարտել ֆինանսական տարին

Պաշտոնական
10:55 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Արարատ-Արմենիան» կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայում. Fast News-ի ռեպորտաժը

10:42 / 18.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Լիլարդը վերադարձավ «Պորթլենդ»

Պաշտոնական
10:19 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Օբամեյանգը հեռացել է սաուդյան ակումբից

Պաշտոնական
00:47 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տիագո Ալմադան` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:35 / 18.07.2025 • Շախմատ

Freestyle Chess Grand Slam Tour. Արոնյանը հաղթել է Կառլսենին

00:08 / 18.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Սերոբյանը գոլ խփեց, «Շերիֆը» դուրս եկավ երկրորդ փուլ

23:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Ուրարտուն» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

23:07 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Յուսուֆ Օտուբանջոն՝ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկու

Բացառիկ
22:46 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

22:10 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. Բիչախչյանի «Լեգիան» հաղթեց նաև պատասխան խաղում և դուրս եկավ երկրորդ փուլ

21:53 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկը» ջախջախեց «Տրե Ֆիորիին» և երկրորդ փուլում է

21:10 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Արման Անդրեասյանը` արծաթե մեդալակիր

20:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՊՍԺ-ն նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
20:07 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց

19:49 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Պերեսն ու Ալոնսոն անհամաձայնություններ ունեն

19:11 / 17.07.2025 • Ֆուտբոլ

RMC Sport. Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար

18:42 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հումելսն ու Մյուլերը կրկնել են Պիկեի և Նեյմարի հանրահայտ լուսանկարը

18:17 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոա Լանգը` «Նապոլիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:47 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոնֆերենցիաների լիգա. Կկայանա՞ արդյոք ռևանշը

Բացառիկ
17:28 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Անդրեասյանը եզրափակիչում է, Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

16:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել

16:26 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 4 տարի անց վերադարձավ Իսպանիա

Պաշտոնական
15:58 / 17.07.2025 • Ֆուտբոլ

80 միլիոնից ավելի. «Լիվերպուլը» տրանսֆերային առաջարկ է արել

15:16 / 17.07.2025 • Ֆուտբոլ

«Արսենալն» իրականացրեց կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը

Պաշտոնական
14:53 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Բուդապեշտ. Թևանյանն ու Անդրեասյանը մեկնարկել են վստահ հաղթանակով

14:27 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մեկնարկել է «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

13:56 / 17.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը պարտվեց և ավարտեց մրցելույթը

13:21 / 17.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. Պատանիների ԵԱ-ում Հայաստանը երկրորդն է

12:54 / 17.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մուսիալայի ֆուտբոլային կուռքերը

12:23 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լայպցիգ»

Պաշտոնական
11:57 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
11:25 / 17.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Որակավորման երկրորդ փուլի բոլոր զույգերը

10:56 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարի գոլը հաղթանակ է պարգևել «Սանթոսին» առաջատարի դեմ խաղում

10:19 / 17.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսիի տպավորիչ շարքն ընդհատվեց. «Ինտեր Մայամին» պարտվեց խոշոր հաշվով

00:51 / 17.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

00:27 / 17.07.2025 • Ըմբշամարտ

Հունգարիայի վարկանիշային մրցաշար. Թևանյանի ու Անդրեասյանի առաջին մրցակիցները

23:57 / 16.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար

23:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում

22:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջոնի Կարդոսոն` «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ