Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է The Best մրցանակին հավակնող դարպասապահների ցանկը:
Տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների թվում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչը (Զագրեբի «Դինամո», Խորվաթիա), Մայք Մենյանը («Միլան», Ֆրանսիա), Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլա», Արգենտինա) և Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա):
Նախորդ տարի մրցանակը շնորհվել է Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիին: Մրցանակաբաշխությունը կկայանա 2023 թվականի փետրվարի 27-ին: