Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդից:
«Ներողություն եմ խնդրում Ջերարդից իմ՝ ոչ պարտադիր ու հիմար մեկնաբանության համար: Ինձ վատ եմ զգում, քանի որ նա դրան արժանի չէր»,- կատալոնացի մասնագետի խոսքը փոխանցում է լրագրող Ջեկ Գոենը:
Ավելի վաղ Գվարդիոլան, մեկնաբանելով «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ մեղադրելու որոշումը, ասել էր. «Մեղավո՞ր է «Մանչեսթեր Սիթին», որ Ջերարդը սայթաքեց «Էնֆիլդում»»:
Հիշեցնենք, որ Անգլիայի 2013/14թթ․ առաջնության չեմպիոնական մրցավազքն ընթանում էր «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև, սակայն մերսիսայդցիների ավագը Լոնդոնի «Չելսիի» դեմ տնային խաղի առաջին խաղակեսի վերջնամասում սայթաքել էր, ու մրցակցի սենեգալցի հարձակվող Դեմբա Բան, օգտվելով անգլիացի կիսապաշտպանի սխալից, բացել էր հաշիվը: Հյուրերը ևս մեկ գոլ էին խփել երկրորդ խաղակեսում և հաղթել 0-2 հաշվով, իսկ «Լիվերպուլը», զրկվելով թանկարժեք միավորներից, հետագայում տիտղոսը զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»: