Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում «Լացիոն» սեփական դաշտում 0-1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Լեչեից»։
«Բիանկոչելեստեն» առաջնությունն ավարտել է 65 միավորով ու զբաղեցրել 7-րդ տեղը` չնվաճելով եվրագավաթային ուղեգիր։
Վերջին տուրում «Ուդինեզեին» 3-2 հաշվով հաղթելու շնորհիվ նույնքան միավորով 6-րդ տեղ է բարձրացել «Ֆիորենտինան», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
«Լեչեն» էլ 34 միավորով զբաղեցրել է 17-րդ տեղն ու պահել տեղն ուժեղագույնների խմբում։
Իտալիայի Ա Սերիա, 38-րդ տուր
«Լացիո» - «Լեչե»` 0-1
Լասանա Կուլիբալի, 43
Հեռացում` Սանտիագո Պերոտի, 45+2 («Լեչե»), Ալեսիո Ռոմանյոլի, 90+3 («Լացիո»)
«Ուդինեզե» - «Ֆիորենտինա»` 2-3
Լորենցո Լուկա, 26, Քրիստիան Կաբասելե, 61 - Նիոկոլո Ֆաջոլի, 46, Պիետրո Կոմուցո, 57, Մոյզե Քեն, 82
Հեռացում` Յակա Բիյոլ, 39 («Ուդինեզե»)