
«Լիվերպուլը» շարունակում է փոխարինող փնտրել Ջորջինիո Վեյնալդումին, որը տեղափոխվեց ՊՍԺ:
Ինչպես տեղեկացնում է La Reppublica-ն, մերսիսայդյան ակումբը մտադիր է գնել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային, որը բացի անցկացրած տպավորիչ մրցաշրջանից՝ հրաշալի ելույթ ունեցավ նաև Եվրոպայի առաջնությունում, որտեղ Իտալիայի հավաքականի հետ դարձավ մրցաշարի հաղթող: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստ է իտալացու համար, որը ստացել է «նոր Սթիվեն Ջերարդ» մականունը, վճարել 70 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ Բարելայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ գրանդ ակումբներ: