«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2 առաջարկ է ստացել, հայտնում է Footmercato-ն:
39-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր են առաջարկել «Ինտեր Մայամին» և «Ալ Նասրը»: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ալ Էթիֆաքը»:
Մոդրիչը երկար ժամանակ զրուցել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ալ Նասր» տեղափոխության վերաբերյալ, բայց ֆուտբոլիստի ընտանիքը նախընտրում է տեղափոխվել ԱՄՆ: Այդպիսով՝ Մոդրիչը կարող է դառնալ Մեսիի թիմակիցը: