«Նապոլին» ակտիվացնում է ջանքերը «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեին ձեռք բերելու ուղղությամբ, իսկ նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պոտենցիալ ձեռքբերումն օգտագործում է որպես լծակ՝ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին ակումբում պահելու համար: La Gazzetta dello Sport-ի լրագրող Ջանլուկա Մոնտիի խոսքով՝ Իտալիայի նորընծա չեմպիոնը բանակցություններում առաջընթաց է գրանցել։
Սանեի գործակալ Պինի Զահավին այժմ Մյունխենում է՝ «Բավարիայի» ղեկավարության, այդ թվում՝ մարզական տնօրեն Մաքս Էբեռլի հետ կարևոր բանակցություններ վարելու համար: «Բավարիան» ցանկանում է երկարաձգել Սանեի պայմանագիրը մինչև 2028 թվականը, բայց ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Լերոյ Սանեն «Բավարիա» է տեղափոխվել 2021-ի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»։ Գերմանական թիմում 220 խաղում Սանեն խփել է 61 գոլ, կատարել 55 ասիստ։