Իտալիայի ազգային հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»:
Լրագրող Ալֆրեդո Պեդուլիի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբն արդեն հարցում է կատարել իտալացու տրանսֆերի վերաբերյալ: Գործարքն ավելի հավանական կդառնա, եթե «Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնին պայմանագիր կնքի Մյունխենի «Բավարիայի» հետ:
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2021 թվականից: 24-ամյա դարպասապահը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում, բաց թողել 75 գնդակ ու 23 անգամ անառիկ պահել դարպասը: