«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը տեղեկացրել է, որ բասկյան թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Եթե մենք խաղանք սովորականի պես, կարող ենք «Ռեալի» դեմ պայքար մղել և նույնիսկ հաղթել։ Զախարյանը մի փոքր անհարմարություն է զգում, բայց ոչ մի լուրջ բան չկա։ Կարծես թե նա կմասնակցի խաղին», - ասել է Ալգուասիլը, որի գլխավորությամբ բասկյան ակումբի համար սա կլինի վերջին խաղը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է չորս խաղ, խփել մեկ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։