«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակիչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել:
«Կներեք, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Երբ ես ասում եմ, որ սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ, ես հենց դա էլ նկատի ունեմ: Իհարկե, դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց տպավորություն ունեմ, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: Պետք է փորձենք հաղթել ԱՊԼ-ն կամ Չեմպիոնների լիգան, սակայն հիմա հեռու ենք դրանից», - պորտուգալացու խոսքն է մեջբերում Goal-ը: