Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» հետ պայքարում:
Տանտերերի կազմում հաշիվը բացեց հարձակվող Կալիֆալա Դումբիան: Բաց թողած գոլից 9 րոպե անց գամբիացի ռմբարկու Կաջալե Դրամեն վերականգնեց հաշվի հավասարությունը:
Ավելացված առաջին րոպեին Մուսա Կանտեն շքեղ հարվածով հաղթանակ պարգևեց տանտերերին:
Այս հաղթանակից հետո «Արարատը» միավորների քանակը հասցրեց 29-ի և մնաց 8-րդ տեղում:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 43 միավորով 5-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Արարատ» - «Վան»` 2-1
Կալիֆալա Դումբիա, 7, Մուսա Կանտե, 90+1 - Կաջալե Դրամե, 16