Հայաստանի ազգային հավաքականում մեկ խաղ անցկացրած կիսապաշտպան Արթուր Գալոյանը 5 տարի անց վերադարձել է Մոսկվայի «Տորպեդո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռուսական ակումբն ու 26-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր են ստորագրել: Գալոյանն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Տորպեդոյին»:
Արթուրը 2024/25 մրցաշրջանն անցկացրել էր «Ակրոնում»: