Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Աշիկ Անդրեյանը (60 կգ) չի կարողացել բրոնզե մեդալակիր դառնալ։
Անդրեյանը երեք հաղթանակ էր տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ, սակայն պարտվել է հետագայում չեմպիոն դարձած Գիորգի Սարդալաշվիլիին (Վրաստան)։
Հայ ձյուդոիստը սփոփիչ գոտեմարտում հաղթել է նիդերլանդցի Էմիլ Ջարինգին ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել, բայց պարտվել է Օլիմպիական չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր, Ֆրանսիան ներկայացնող վրացի Լուկա Մխեիձեին։
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը կներկայացնեն նաև Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գրիգորի Պասևինը (81 կգ)։