Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ` «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում գոլ խփելով «Արգենտինոս Խունիորս II»-ին։
54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն իրացրել է 11-մետրանոց հարվածը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում:
«Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով:
Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Գոնսալոն հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն վնասվածքի պատճառով առաջիկա հավաքին չի միանա թիմին: