«Ռոման» հայտարարել է, որ թիմի նախկին ֆուտբոլիստ, «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլո Ձանիոլոն ծեծկռտուք է հրահրել երկու ակումբների երիտասարդական թիմերի հանդիպումից հետո: Խաղից հետո իտալացին մտել է հռոմեացիների հանդերձարան և սկսել է վիրավորել թիմի ֆուտբոլիստներին: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել:
«Գայլերի» երկու երիտասարդ ֆուտբոլիստ մարմնական վնասվածքներ են ստացել:
25-ամյա ֆուտբոլիստն այլ կարծիքի է միջադեպի վերաբերյալ.
«Խաղից հետո մտա «Ֆիորենտինայի» հանդերձարան և շնորհավորեցի մեր երիտասարդական թիմին հաղթանակի կապակցությամբ: Հետո գնացի նաև «Ռոմայի» հանդերձարան՝ նրանց ողջունելու և գովեստի խոսքեր ասելու հաջող մրցաշրջանի կապակցությամբ:
Բայց հանկարծ նրանք սկսեցին վիրավորել ինձ: Որպեսզի իրավիճակն ավելի չսրվի, որոշեցի հեռանալ այնտեղից»,- Ֆլորենցիան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է իտալացին: