«Տոտենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնը Եվրոպա լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ շնորհավորել է լոնդոնյան ակումբին:
««Տոտենհեմ», շնորհավորում եմ»,- սոցցանցերում գրել է անգլիացի ռմբարկուն:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիայի» կազմում առաջին տիտղոսն էր նվաճել կարիերայում՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն: