Իտալիայի ազգային հավաքականը հրապարակել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Սկուադրա Աձուրիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հրավիրել է հետևյալ խաղացողներին.
Դարպասապահներ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Գիլելմո Վիկարիո («Տոտենհեմ»), Ալեքս Մերետ («Նապոլի»)։
Պաշտպաններ. Ալեսանդրո Բաստոնի, Ֆրանչեսկո Աչերբի, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը` «Ինտեր»), Ալեսանդրո Բոնջոռնո, Ջովանի Դի Լորենցո (երկուսն էլ` «Նապոլի»), Դիեգո Կոպոլա («Վերոնա»), Մատեո Գաբիա («Բոլոնիա»), Անդրեա Կամբիազո, Ֆեդերիկո Գատի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Դավիդե Ձապակոստա («Ատալանտա»), Դեսթինի Ուդոգի («Տոտենհեմ»)։
Կիսապաշտպաններ. Նիկոլո Բարելա, Դավիդե Ֆրատեզի (երկուսն էլ` «Ինտեր»), Չեզարե Կազադեի, Սամուելե Ռիչի (երկուսն էլ` «Տորինո»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Նիկոլո Ռովելա («Լացիո»), Սանդրո Տոնալի («Նյուքասլ»)։
Հարձակվողներ. Մոյզե Քին («Ֆիորենտինա»), Լորենցո Լուկա («Ուդինեզե»), Դանիել Մալդինի, Մատեո Ռետեգի (երկուսն էլ` «Ատալանտա»), Ռիկարդո Օրսոլինի («Բոլոնիա»)։
Իտալացիները պայքարը կսկսեն ԱԱ-2026-ի ընտրական I խմբում և հունիսի 6-ին կմրցեն Նորվեգայի, իսկ հունիսի 9-ին` Մոլդովայի հավաքականների դեմ։