Logo

Կվարացխելիան վերսկսել է մարզումները

20:39 / 20.12.2024Ֆուտբոլ
null

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Ջենոայի» դեմ Ա սերիայի 17-րդ տուրի խաղից առաջ տեղեկացրել է իտալական թիմի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան վերսկսել է մարզումները:

«Կվարացխելիան կրկին սկսել է մարզվել, նա հասանելի է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Pazzidifanta-ն:

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Հռոմի «Լացիոյի» դեմ Ա սերիայի 15-րդ տուրի խաղում (0-1), ախտորոշվել էր աջ ծնկի սալջարդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա