Բելգիական «Բրյուգեն» և հունական «Օլիմպիակոսը» դարձան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցները:
«Բրյուգեն» քառորդ եզրափակիչում հաղթահարեց հունական ՊԱՕԿ-ի արգելքը: Պատասխան խաղում բելգիական թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթանակ տարավ, դուբլ գրանցեց իսպանացի հարձավող Ֆերան Ժուտգլան: Դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր բելգիական ակումբը (1-0):
Նիքի Հայենի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթահարել է չեխական «Վիկտորիա Պլզենի» արգելքը:
«Օլիմպիակոսն» էլ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց թուրքական «Ֆեներբահչեից»: Դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որում հունական թիմն առավելության հասավ 3-2 հաշվով: Առաջին խաղում «Օլիմպիակոսը» հաղթել էր 3-2 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում հյուրընկալվելիս հիմնական ժամանակում զիջեց 0-1:
«Օլիմպիակոսը» կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Ասթոն Վիլայի» հետ, որը նույնպես քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով է հաղթել ֆրանսիական «Լիլին»:
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
ՊԱՕԿ (Հունաստան) - «Բրյուգե» (Բելգիա)` 0-2 (առաջին հանդիպում՝ 0-1) (տեսանյութ)
Ֆերան Ժուտգլա, 33, 45
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1-0 (11-մետրանոցներով՝ 2-3) (առաջին հանդիպում՝ 2-3) (տեսանյութ)
Իրֆան Կան Կահվեչի, 11
Հեռացում՝ Անդրեաս Նդոջ, 120+3 («Օլիմպիակոս»)