«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին «Բրյուգեի» կիսապաշտպան Շարլ դե Կետելարեի գործարքն իրականացնելու համար մեկնել է Բելգիա, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Milan Posts թվիթերյան միկրոբլոգը հայտնում է, որ Մալդինիի հետ Բելգիա է մեկնել նաև «Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան:
📽 Paolo Maldini / Frédéric Massara ✈️🇧🇪 pic.twitter.com/JFOoZ3xdJu
— Milan Posts 🏆🇮🇹 (@MilanPosts) July 20, 2022
Շարլ դե Կետելարեն «ռոսոներիների» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Բելգիայի հավաքականի կիսապաշտպանին կարողացել է համոզել Իտալիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին:
21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը «Բրյուգեի» սան է: Շարլ դե Կետելարեն Բելգիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2019 թվականի հուլիսից: