Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վարձավճարով ձեռք է բերել լոնդոնյան «Քրիստալ Փելասի» անգլիացի դարպասապահ Ջեք Բաթլենդին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա դարպասապահի վարձակալական պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Բաթլենդը 2020-ին էր միացել «Քրիստալ Փելասին»։ 2012-2018-ին նա 9 խաղում պաշտպանել է Անգլիայի ազգային հավաքականի դարպասը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահն իսպանացի Դավիդ դե Խեան է: