Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեի կրտսեր եղբայր Էթան Մբապեն տեղափոխվել է Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
17-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է համալրել ֆրանսիական թիմի կազմը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ֆրանսիացին «Լիլում» ելույթ կունենա «29» համարի մարզազգեստով:
Էթան Մբապեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սան է, խաղացել է փարիզյան ակումբի տարբեր տարիքային թիմերում: Նա 5 խաղ էլ անցկացրել էր ՊՍԺ-ի գլխավոր թիմի կազմում: